28.07.2017|
09:47
Օգոստոսը դեղին-կարմիր հուր է հեղելու երկրի վրա։ Բայց վստահեցնում են, որ երբեմն պաղ անձրևներ կտեղան, ամպրոպներ կորոտան, և այս ամենը համաձայնեցված է հանրապետության իշխանության հետ։ Երկիրը պատրաստվում է թեժ ամռան ավարտական ամիսը դիմավորելու և ճանապարհելու ահա այսպես` իշխանախումբն ու նրանց մերձ շքախմբերը օգոստոսը կվայելեն Երկիր մոլորակի ամենաթանկ շոգեբաղնիքներում, մյուսները` հայ հանրության ազնվական (այսինքն` քաղաքացիական) հատվածը, սեփական տանիքի վրա տեղակայված խորհրդային արտադրության լոգարաններում։